ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Նոր գործիք ֆինանսական շուկայում

Նոր գործիք ֆինանսական շուկայում
09.11.2012 | 11:43

Այսօր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան հայտարարեց ժամկետային վարկային ռեսուրսների հարթակի գործարկման մասին: Նոր հարթակում կկազմակերպվի 7 օր ժամկետայնությամբ միջբանկային վարկային գործարքների կնքման գործընթացը:
Ըստ փորձագետների` 2013-ին նախատեսվում է համալրել այս հարթակի գործիքակազմը նոր` երկարաժամկետ և կարճաժամկետ վարկային ռեսուրսներով` շուկայի մասնակիցներին առաջարկելով դրամական շուկայի գործիքների լայն շրջանակ, որը ներկայումս ներառում է նաև 2010-ի ապրիլից սպասարկվող օվերնայթ վարկային ռեսուրսների հարթակը:
«Սա ևս մեկ կարևոր քայլ է բորսայական ծառայությունների ընդլայնման և շուկային նոր ֆինանսական գործիքներ առաջարկելու գործում: Ներկայումս մենք արդեն ապահովում ենք բաժնետոմսերի, կորպորատիվ և պետական պարտատոմսերի, արտարժույթի, ռեպո պայմանագրերի, օվերնայթ վարկերի և ժամկետային վարկային ռեսուրսների առևտուրը և քլիրինգը»,- իր խոսքում ասաց ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3724

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ